«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ երեխաները հանդիսանում են վերջերս հրապարակված հերթական սարսափելի տեսանյութի գլխավոր հերոսները: Հրապարակված տեսանյութում մի քանի երեխա 8 սիրիացի պատանդներին «ուղեկցում են դեպի մահ»: 

Նարնջագույն հանդերձանքով 8 սիրիացի տղամարդ, դարձել են այս խմբավորման «հիվանդ» քարոզչամեքենայի զոհերը: Պատանդները գլխատվել են Սիրիայի կենտրոնական շրջան համարվող Համայում: 

Տեսանյութում պարզ երևում է ինչպես են մի քանի դեռահաս կանգնած ծնկի եկած պատանդների մեջքի ետևում և զենքը ուղղել նրանց վրա: Այնուհետև դեռահասներին տրվում է դանակ, որով նրանք պատրաստվում են գլխատել սիրիացի պատանդներին: