Մարտի 27-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Պարույր Սևակի փողոցի թիվ 51/12 հասցեի մոտից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ին, որտեղ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.20-ին, գտնվելով թիվ 31 երթուղային տաքսու մեջ, Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Հայկի արձանի մոտակայքում 1968 թ. ծնված Աշխեն Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, 24.000 դրամ և բանկային պլաստիկ քարտեր:

Սերգեյ Հ.-ի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է հետաքննություն: