Ինչպես տեղեկացրել էինք, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական խաղի առաջին խաղակեսից հետո հաղթում էր Ալբանիայի հավաքականին։

Սակայն, 77-րդ րոպեին Ալբանիայի հավաքականի ճնշումը տվեց իր արդյունքը և տուգանայինի խաղարկումից հետո բարձրից փոխանցում հետևեց, իսկ Մավրայըգլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:

82-րդ րոպեին ալբանացիների ճնշումը հանգեցրեց 2-րդ գոլին. ձախ եզրից կատարած բարձրից փոխանցումից հետո Գաշին մոտ տարածությունից գլխի հարվածով գրավեց դարպասը:

Այսպիսով Հայաստանը 1 միավորով I խմբի հետնապան է, իսկ ալբանացիներն այս հաղթանակից հետո հավաքեցին 7 միավոր և հավասարվեցին խմբի առաջատար Դանիային:

Ալբանիա-Հայաստան՝ 2:1