Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ:

Ավարտվեցին գարնանային արձակուրդները, որոնք այս տարի հարկադրված ավելի երկար տևեցին:

Վաղը վերսկսվելու են դասերը մեր դպրոցներում: Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին:

Մաղթում եմ բոլորիդ բարձր առաջադիմություն և քաջառողջություն:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան