Այսօր՝ մարտի 28-ին, «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամները ավտոերթով ուղևորվում է Գյումրի: Շարժման նպատակն է Հիմնադիր խորհրդարանի անդամների և Գյումրիի բնակիչների, «Հիմնադիր խորհրդարանի» համակիրների հետ հանդիպումը։ 

Երեկ Ժիրայր Սեֆիլյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում. «սիրելի՛ շիրակցիներ, վաղը ժամը 16.00-ին հանդիպում ենք Գյումրիի Թատերական հրապարակում»:

Ավտոերթի մասնակիցները հայտնել են նաև, որ արդեն մի քանի սպառնալիք են ստացել այս առընչությամբ: