Ես միշտ համարել եմ, որ Հայկոն շարժիչն էր, իսկ Մկոն գեղեցիկ մեքենան էր, իսկ ինձ բախտ էր վիճակվել ուղևորի դերում հանդես գալ և այդ մեքենան նստել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսին, անդրադառնալով «Ազատության» հարցին, ասաց արտիստ Հովհաննես Ազոյանը:

«Հիմա այնպիսի էտապ է, որ Հայկոն ու Մկոն իրար հետ չեն աշխատում: Ես Հայկոյին խելացի մարդ եմ համարում, քաղաքացիական հետարքրքիր հասունացման փուլում է գտնվում: Ինձ զարմացրեց, որ ինքը որոշեց այդպիսինը լինել, ես չէի սպասում, որ ինքը մի օր այդպիսինը կլինի, ինձ դուր է գալիս, առողջ է մտածում»,- ասաց նա:

Հովհաննես Ազոյանը իհարկե ցավում է, որ այս զույգը այլևս չեն համագործակցում: «Ես կցանկանայի, որ համագործակցեին, սակայն դա իմ ձեռքում չէ, ոչինչ չեմ կարող անել»,- ասաց նա: