Անկեղծորեն, քանի օր է ուսումնասիրում եմ և ռացիոնալ հաշվարկի վրա հիմնված ոչ մի առաջարկ չեմ տեսնում։ Տպավորությունն այն է, որ պահի տակ եկած մտքերն են բարձրաձայնում, հետո էլ առանց որևէ խնդրի հայտարարում, որ ընդամենը կոչ է` կուզեք հետևեք, կուզեք ոչ։

Եվ եթե որևէ մշակած ծրագիր չունեն, այդ դեպքում ի՞նչ են առաջարկում հասարակությանը։ Կործանել ձևավորված համակարգն ու պետական ենթակառուցվածքներն և վե՞րջ։

Դե ուրեմն նրանց շարժմանը պետք է այլ անուն տալ և դա որևէ կերպ չկապել «ազգային» եզրույթի հետ։ Կարծում եմ` Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները շատ ավելի արդար կլինեն, եթե չքողարկվեն «ազգային-ազատագրական պայքար վարող» գործիչների անվան տակ և հասարակությանն անկեղծ ասեն, որ պարզապես ցանկանում են ջուր պղտորել ու հնարավորինս մեծ ձուկ բռնել։

Հրանտ Մելիք-Շահնազարյան