Ինչպես հայտնում է ադրբեջանական մամուլը՝ ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող: Մարտի 26-ին հայկական ուժերի հետ շփման գծում սպանվել է Գերանբոյի շրջանի Սեֆիքյուրդ գյուղից զորակոչված պայմանագրային զինծառայող Քազըմով Էթիբար Խուդավի օղլուն։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը արդեն իսկ հաստատել է զինծառայողի մահվան մասին տեղեկությունը, սակայն պաշտոնական հաղորդագրությամբ դեռևս հանդես չի եկել։

Նշվում է նաև, որ դեպքը գրանցվել է Թարթառի շրջանի Գափանլը գյուղի ուղղությամբ։