Կանանց միամսյակի հետ կապված՝ այս անգամ YerevanNews.am-ի զրուցակիցը  երիտասարդ կինոգործիչ, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և «Սթեյջ 7» դպրոց-ստուդիայի հիմնադիր Տիգրան Նալչաջյանն է:

Հայ կանայք միշտ եղել են ավելի ջերմ, ավելի հոգատար և ավելի նվիրված իրենց տղամարդկանց և ընտանիքներին:

Ցանկանում եմ, որ հայ կանայք գնահատված լինեն տղամարդկանց կողմից, որովհետև կինն այդպես ավելի կանացի է դառնում:

Իսկ տղամարդկանց խորհուրդ կտամ, որ շատ չսահմանափակեն իրենց կանանց, որովհետև տնից դուրս գալով, աշխատանքի գնալով կանայք ավելի հետաքրքիր են դառնում ոչ սահմանափակ: Կանանց մաղթում եմ կանացի երջանկություն, մայրերին՝ երջանիկ մայրություն, և թող բոլորը հանդիպեն իրենց սերերին:

Շնորհավորում եմ բոլոր հայ կանանց և աղջիկների մեկամսյա գեղեցիկ տոնը: