Հայաստան-Ադրբեջան սահմանագծում երեկ գիշեր կրակոցներ հնչել են, սակայն ոչ ինտենսիվրոն: Այս մասին այսօր YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Հայաստանի Հանրապետության մասով կարող եմ ասել, որ եղել են կրակոցներ, սակայն ոչ մեծ լարվածությամբ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ մարտի 26-ին, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացած 20-ամյա Սամվել Սասունի Հակոբյանին կհուղարկավորեն զինվորական կարգով: 

Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: