«Երևան Ջուր» ընկերությունում մասսային լրիվ կտցրել ա։ Իբր ամեն ինչ լավ էր ու էլ դարդուցավ չունեինք, էն էլ ընկերության ղեկավարության հանճարը նոր բանջար ծնեց։ Ընկերությունը հիմա իրազեկում է մեզ՝ քաղաքացիներից, որ 15 աշխատանքային օրվա ընթացքով, մմենք մեր ջրաչափները պետք է ստուգել տանք ու եթե պարզվի, որ անսարքություն կա, ապա նորով փախարինենք։ Հիմա կասեք «Հա, ի՞նչ»... Ժողովուրդ ջան, էս ամենը մեր հաշվին պետք է լինի՝ ստուգումը և նոր ջարաչափի տեղադրումը ու որ զարմանալի չէ, հաշվի առնելով մեր կառավարության ստորությունը, համապատասխան որոշում արդեն ընդունվել է։

Էհ հետո՞, է՞լ ինչ անենք երևան ջրի համար։ Տնօրինության տները ռեմոնտ անել պետք չի՞, էդ էլ մեր հաշվին գնանք անենք։ Կամ ասենք ատոմակայանի վառելիքը որ վերջանա, գուցե կառավարությունը ուրան գնելու ծախսերն էլ մեր վրա թողնի։ Այս ի՞նչ փնթի վերաբերմունք է։ Կարո՞ղ ա գիտեք դուք թուրքական փաշաներ եք, մենք էլ ձեր վիլայեթների գյավուրներն ենք։ Մնում ա ծխահարկ սահմանեն անաստվածները։

Արմեն Հովսեփյան-Facebook