The New York Times-ը փոխանցում է, որ ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի օդաչուներից մեկը վթարից առաջ գնացել է օդաչուական խցիկն ու չի այլևս կարողացել հետ վերադառնալ:

 Հետաքննիչներից մեկի խոսքերով, օդաչուի բացակայությունը հաստատում են «սև արկղերի» ձայնագրությունները: «Տղամարդը դրսից թակել է դուռը, սակայն պատասխան չի ստացել»,- պատմել է քննիչը: