Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ինչպես նախկինում YerevanNews.am-ը հայտնել էր, Արցախում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակման հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից երկուսին՝ Սարգիս Գաբրիելյանին և Էդգար Մարտիրոսյանին տեղափոխել են Երևան` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ Երևան տեղափոխվող զինվորներից մեկի ձեռքը հեռացրել են: