Կատալոնական Բարսելոնայի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի ազգային հավաքականի ճամբարում կայացած մարզման ժամանակ վնասվածք է ստացել, տեղեկացնում են արգենտինական ԶԼՄ-ները:

Բարսայի առաջատարն այս պահին բուժզննում է անցնում Արգենտինայում, ինչի ավարտից հետո հայտնի կդառնա արգենտինացու վնասվածքի լրջությունը: Ըստ նախնախան տեղեկությունների` Մեսսին բաց կթողնի 3-4 շաբաթ:

Պարզ է դարձել, որ 27-ամյա հարձակվողը վնասել է ոտքի միջնամատը: