ԼՂ հակամարտության հարցով ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Վալտերը մարտի 12-13-ին կայցելի Ադրբեջան: Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Վալտերն իր այցի արդյունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցով հանդես կգա:

Հայտնում են նաև, որ նա նաև մտադիր է հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փախստականների հետ: Այցի ընթացքում Վալտերը հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ: