«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Բազմասեր Առաքելյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ դուրս է գալիս կուսակցությունից։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում իմ հետագա անդամակցության դադարեցումը չունի ոչ մի քաղաքական դրդապատճառ, պարզապես քաղաքական զարգացումների արդյունքում իմ հետագա քայլերը կշարունակեմ խմբակցությունում, սակայն ոչ կուսակցության կազմում: Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»: