Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 6-ին, ժամը 13.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ էքսփլորեր» մակնիշի 13 OL 412 պ/հ (վարորդ` Է. Մ., ծնվ. 1991 թ.) եւ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 569 OV 61 պ/հ (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1967 թ.) ավտոմեքենաները:

«Ֆորդ էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան, վարորդը եւ ուղեւորն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Ֆորդ էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենան եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: