Այս17 տղամարդիկ Եվրոպայի ամենավտանգավոր հանցագործներից են, որոնց փնտրում է բրիտանական ոստիկանությունը: Նրանք մեղադրվում են տարբեր տեսակի հանցագործությունների մեջ՝ սպանությունից մինչև մարդկանց առուծախ: Օրերս այս լուսանկարներն ու անունները հրապարակվել էին «The Metropolitan Police»-ի կողմից: Նրանցից մեկը սպանելու աստիճան ծեծել է իր զոհին Ռումինիայում, այն ժամանակ, երբ մյուսը կնոջ կոկորդն է կտրել Բելգիայում: