ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 27-ի ԱԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները»,-նշվում է հրամանագրում: