Այսօր ժամը 18.00-ին լրացել է 2015թ. մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը:

2015թ. մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 59 քաղաքացի, որոնցից 21-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 68 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64 թեկնածու:

2015թ. մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ: