Այսօր ԲՀԿ-ից հեռանալու դիմում են ներկայացրել նաև Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը: Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Հաշվի առնելով ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և կուսակցության վերակազմավորումը՝ ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ Գագիկ Մաթևոսյանը /Նոր Հաճնի քաղաքապետ/ և Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը դադարեցնում են կուսակցական գործունեությունը: Վերջիններս կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները»:

Նշենք նաև, որ երեկ՝ մարտի 5-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագրիկ Ծառուկյանը արտահերթ հանրագումարի ընթացքում հայտարարեց ակտիվ քաղաքականությունից իր հեռանալու մասին, որից հետո էլ նոր նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը: