Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է երեք մարդ: Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում։ Իսկ 3-րդի մահվան մասին տեղեկացրեցին ավելի ուշ:

Պարզվեց, որ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» է։ 

Տարբեր լրատվամիջոցներով, հեռուստաալիքներով հնչեցին բազմաթիվ վարկածներ՝ սպանության պատճառների հետ կապված: 

YerevanNews.am-ը վերը նշված թեմաների հետ կապված զրուցեց քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ, ով դեռևս չէր հասցրել իր վերլուծությունը կատարել, բայց փաստեց, որ տարածված ամբողջ ինֆորմացիան բլեֆ է ու սուտ: Ամբողջ տարածված վարկածները անհիմն են ու հեռու իրականությունից: