Մարտի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Լևոն Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային երկու քարտ:

Լեւոն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը ժամը 19.40-ի սահմաններում գողացել է թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում՝ ուղևորուհու պայուսակից:

Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 25-ամյա Նարինե Հ.-ին:

Կատարվում է հետաքննություն: