Հայտնի ֆրանսիական հիպերմարկետ «Քարֆուր»-ը հայ հասարակության համար հասանելի կլինի արդեն մարտի 11-ից: «Քարֆուր»-ի բացմանը Հայաստանում արդեն տևական ժամանակ է ինչ սպասում են: Հիպերմարկետի ֆեյսբուքյան էջում ասվում է.

«Հրաշալի և երկար սպասված նորություն բոլոր հաճախորդների համար: Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ Քարֆուր հիպերմարկետի բացումը տեղի կունենա մարտի 11-ին: Սպասում ենք բոլորին: Հասցե՝ Արշակունյաց 34/1, Երևան Մոլ»: