Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ցույցի են դուրս եկել Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները՝ իրենց երեխաների հետ։

Քիչ առաջ YerevanNews.am-ի թղթակիցը տեղից հայտնեց, որ այս պահին իրավիճակը գործադիրի շենքի դիմաց լարված է։

Արմավիրցիներն իրենց երեխաների հետ փորձում են ճեղքել ոստիկանական շղթան և ներս մտնել։ Սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։ Երեխաների լաց, կանանց ճիչ՝ ամենը խառնվել է իրար: