Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կայացնել, կատարելագործել այն կառույցը, որը հիմա ես եմ ղեկավարում:

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.

«Մեր բանակն այսօր անընդհատ կատարելագործվում է, մրցունակ է, դրանով իսկ ստեղծում են միջազգային երաշխիքներ մեր անվտանգության առումով, որը և անդրադառնում է բանակի մարտունակության վրա, որը մենք տեսնում ենք մեր սահմանների պաշտպանությամբ»,- նշեց նա:

Նախարարը նաև նշեց, որ սահմանում լարված իրավիճակ է, սակայն մեր բանակը ցանկացած պահի արթուն է: «Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են, սակայն այն վերահսկելի է: Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»,- եզրափակեց նախարարը: