Քննիչները չեն բացառում, որ Նեմցովը սպանվել է ուկրաինայի հատուկ ծառայությունների պատվերով, իսկ սպանության կազմակերպիչները կարող են լինել, այսպես կոչված, Ջոհար Դուդաևի անվան գումարտակի չեչեն զինյալները, որոնք մարտնչում են ընդդեմ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի:

Իրավապահ մարմիններում ռուսական «Известия» թերթի աղբյուրները փոխանցում են, որ Նեմցովի սպանության կազմակերպիչհները եղել են այդ ջոկատի ներկայիս հրամանատարը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ մահափորձի գործով անցնող Ադամ Օսմաևն ու նրա կինը` Ամինա Օկուևան: