Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասել է, որ «Դինամոյի» դեմ խաղում հեշտ չի լինի:

«Բորուսիան» գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում: Ցանկանում ենք ավելի ու ավելի շատ գոլեր խփել մեր մրցակիցների դարպասները:

Պետք է կենտրոնանք լավ խաղի ու տիտղոսներ նվաճելու վրա»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:

Հիշեցնենք, որ «Դորտմունդյան» ակումբը իր հաջորդ հանդիպումը անցկացնելու է Գերմանիայի Գավաթի շրջանակներում մրցելով Դրեզդենի Դինամոյի հետ: 

Մխիթարյանն իր թիմակիցների հետ արդեն գտնվում է Դրեզդենում: