Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ահմեդ Դավութօղլուի` ներքին անվտանգության մասին վիճահարույց օրինագիծը վերջապես կօգնի քրդական հարցի լուծմանը: Ահմեդ Դավութօղլուն խստորեն քննադատել է քրդական հարցի լուծման հարցում իշխանություններին քննադատող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին:

 Դավութօղլուն  Բահչելիին հիշեցրել է թուրք ազգայնական գործիչ Բահչելիի կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի օրինակը, երբ նա հանդիպել էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը շարունակվել է, բայց Թյուրքեշն հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

«Արդյոք դա նշանակո՞ւմ էր Հայաստանի առջև խոնարհվել: Ո՛չ, դա պետական գործչի քայլ էր»,-ասել է նա: