Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Վահանը բացահայտ նշում է, որ Դիանան կրկնօրինակել է իր աշխատանքը: Խոսքս ուղղում եմ այն անձանց ովքեր կարծում են, որ կարելի է անամոթաբար կրկնօրինակել կոլեգաների աշխատանքը, խայտառակ վատ որակով և առանց վատ զգալու հրապարակել ինտերնետում:

-Ամո՛թ է,– գրում է Վահան Խաչատրյանը:

Ինչին հակադարձում է Դիանա Շատվերյանը՝ իր ֆեյսբուքյան էջում  հրապարակելով համաշխարհային  դիզայներ Զուհեր Մուրադի աշխատանքը: Նկարից պարզ է դառնում, որ կրկնօրինակել են 2 մոդելներն էլ:

Դիանան նկարը մեկնաբանել է հետևյալ կերպ.
Կարող ե՞ք գուշակել, թե ում հեղինակած զգեստն է լուսանկարում: 

Առաջ անցնելով նշեմ, որ ամաչկոտ հայ նկարիչ-մոդելավորող, ընդհանրապես հայտնի համաշխարհային բրենդներից չկրկնօրինակող Վահան Խաչատրյանի հեղինակային աշխատանքն է: