Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պետք է չորրորդ մենամարտն անցկացնի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: WBO-ն SES Boxing և Sauerland Event պրոմոութերական ընկերություններին հայտնել է մենամարտը կազմակերպելու վերաբերյալ բանակցությունները սկսելու անհրաժեշտության մասին: Մենամարտը պետք է տեղի ունենա բանակցությունների ավարտից հետո 90 օրվա ընթացքում: