«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արման Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը օր օրի «դատարկվում է»: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Ա. Նազարյանը բավական մեծ պարտքեր է կուտակել, ինչի պատճառով շատ կազմակերպություններ հրաժարվում են խանութի ցանցերին ապրանք տրամադրել:

Արման Նազարյանի հետ կապ հաստատելու «Ժողովուրդի» բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Ի վերջո, «Ժողովուրդին» հաջողվեց Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանից մեկնաբանություններ ստանալ: Նազարյանն ասաց, որ ինքն ու իր որդին քաղաքում չեն, կվերադառնան մի քանի օրից:

«Որևէ խնդիր չկա, մի 3-4 օրից ինքը կվերադառնա, ձեր հարցերը կուղղեք իրեն, բայց ես նշեմ, որ որևէ պրոբլեմ չկա, ես մի քիչ ուշ կլինեմ», - ասաց Ն. Նազարյանը: Հարցին, թե ճիշտ է, որ Ձեր բիզնեսների հետ կապված խնդիրներ ունեք, նա պատասխանեց. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: