«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի, կամ այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի «ժառանգորդի» հարցը: Իբրև առավել հավանական «ժառանգորդ» նշվում է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անունը: Պարոն Օհանյանից «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե արդյո՞ք նա պատրաստ է և կցանկանա լինել Ս. Սարգսյանի «ժառանգորդը»:

«Այսօր ՀՀ-ում գոյություն ունեն իշխանության բոլոր թևերը և համապատասխան գործունեությունը ծավալում են: Մեր պատմության ընթացքում միակ ժամանակահատվածներից մեկն է, որ նրանք օրըստօրե զարգանում, կայունանում են, և դրա վրա է հիմնված Հայաստանի զարգացումը և անվտանգության ապահովումը: Պետական կառավարման համակարգում այսօր ունենք համապատասխան հիերարխիա, ես իմ տեղը զբաղեցնում եմ, իմ պարտականությունները բավականին շատ են, լայն են ու բավականին պատասխանատու, ես իմ գործը կատարում եմ և դեռ շատ-շատ գործ ունեմ կատարելու», – ի պատասխան՝ ասաց Օհանյանը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: