«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ Հովիկ Աբրահամյանը «դիմագրավում» է թիկունքով դեպի իրեն կանգնած ժողովրդի զայրույթը, մինչ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է արտերկիր՝ վարկեր բերելու, որ կանխվի հայաստանյան տնտեսության անկումը, երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Բարաք Օբամայի «սպառնալիքը»՝ համաշխարհային ցանցից անջատել ռուսական բանկերի սվիֆթ կոդերը, շուտով, որպես հերթական պատժամիջոց, կյանքի կկոչվի, ինչն էլ, նավթի ու ռուբլու անկմանը զուգահեռ, վերջնականապես կփլուզի Ռուսաստանը:

Ի՞նչ ազդեցություն կունենա այդ քայլը Հայաստանի վրա՝ հարցրինք հայաստանյան բանկային «բոսերից» մեկին: «Հայաստանյան բանկային համակարգի վրա, որպես այդպիսին, այն չի կարող անդրադառնալ, որովհետև դա մեզ հետ անմիջապես չի առնչվում, դրանք առանձին կոդեր են, անդրադարձը կլինի ռուսական տնտեսությունից ածանցված և Հայաստան ուղարկվող տրանսֆերտների մասով»: Այսինքն՝ դոմինոյի էֆեկտով չի՞ ազդի ձեր համակարգի վրա: «Ոչ անմիջապես, բայց, այո, շարունակականության մեջ՝ անշուշտ»,- ասաց բանկիրը»»։

Ավելի մարամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: