Այսօր՝ հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»: