Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին սիրիացի փախստականների ճամբար այցելելու ժամանակ անդրադարձել է սիրիական խնդրին:

 The Telegraph-ը փոխանցում է, որ Ջոլին ասել է, թե Արևմուտքը չպետք է աչք փակի Սիրիայում տեղի ունեցող հանցանքների վրա: Դերասանուհին խնդրել է միջազգային հանրությանն օգնել վերջ տալու սիրիական պատերազմին, ինչի հետևանքով միլիոնավոր մարդիկ զրկվել են նորմալ կյանքից:

Բացի այդ նա նշել է, որ պատերազմի պատճառով ստեղծված մարդասիրական ճգնաժամը յուրօրինակ փորձություն է Արևմուտքի համար՝ ստուգելու իր ստանձնած պարտավորվածությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: