Շախմատի տղամարդկանց Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել ապրիլի 18-ից 29-ը Ծաղկաձորում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, հաղորդում է azerisport-ը:

Աշխարհի առաջնություններին մասնակցում են 10 ուժեղագույն թիմեր: Ադրբեջանի հավաքականը մասնակցության իրավունք ստացել էր 2013թ. Եվրոպայի առաջնությունում նվաճած չեմպիոնի կոչման շնորհիվ: