Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի են դարձել կանանց մրցաշարի կիսաեզրափակչի առաջին մասնակիցները։

Մարիա Շարապովան քառորդ եզրափակչի իր խաղում վստահ հաղթանակ է տոնել կանադացի Էժենի Բուշարի նկատմամբ (6:3, 6:2), իսկ Եկատերինա Մակարովան պարտության է մատնել աշխարհի երրորդ թենիսիստուհի Սիմոնա Հալեպին։

Աշխարհի երրորդ թենիսիստ Ռաֆայել Նադալը մրցում էր հիանալի մարզավիճակում գտնվող Թոմաշ Բերդիխի հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։

Առաջին երկու խաղափուլերում իսպանացին զիջել է 2։6 և 0։6 հաշիվներով, իսկ երրորդում հաղթողը որոշվեց «թայ–բրեյքում», որտեղ չեխը հաղթեց 7։6 հաշվով։

Իսկ ահա բրտանացի Էնդի Մարին առանց լուրջ դիմադրության երեք սեթով հաղթեց Կիրյոսին և կիսաեզրափակչում կմրցի Բերդիխի հետ…