Ինդոնեզիայի զինվորականները հայտարարել են, որ Ճավայի ծովում կործանված Air Asia ավիաընկերության Airbus 320-200 ինքնաթիռի որոնման գործողությունն ամբողջությամբ դադարեցվել է, գրում է gazeta-ն:

«Մենք ներողություն ենք խնդրում մահացածների ընտանիքներից: Մենք ամեն ինչ արել ենք կորած մարդկանց գտնելու համար»,- հայտարարել է Ինդոնեզիայի արևմտյան ռազմածովային ուժերի ղեկավարը:

Որոնումներին խոչընդոտել են վատ եղանակային պայմանները և վատ տեսանելիությունը:

Դեկտեմբերի 28-ին կործանված Air Asia-ի ինքնաթիռում եղել է 162 մարդ: Ինքնաթիռը կորել է ռադարներից թռիչքի մեկնարկից որոշ ժամանակ անց: Փրկարարներին հաջողվել է գտնել 70 մահացածների դիակները: