Դենվերում ոստիկանները սպանել են 16-ամյա աղջկա, հատնում է Fox News-ը:

Ոստիկանության տվյալով՝ աղջիկը, գտնվելով գողացված մեքենայում, հարվածել և վիրավորել է սպային: Իշխանությունները դեռահասի անունը չեն հայտնում, բայց զոհվածի հարազատները նրան Ջեսիկա Էրնանդես են անվանում, փոխանցում է Gazeta-ն:

Միջադեպի ընթացքում ոստիկանության երկու աշխատակիցներ մոտեցել են մեքենային, որը նույնականացրել են որպես առևանգված, ինչից հետո աղջիկը հարձակվել է նրանց վրա, ոստիկանները կրակ են բացել:

Ըստ զոհվածի ընկերուհու ցուցմունքների՝ ոստիկանները քարշ են տվել մարմինը և ձեռնաշղթաներ հագցրել, ինչից հետո նկատել են, որ աղջիկը մահացած է: