Վրաց մաքսայինները վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել, հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին վրացական «Ռուսթավի- 2» ալիքի եթերում, հայտնում է newsgeorgia-ն։

«Մեր մաքսայինները «Նինոծմինդա» մաքսային անցակետում ավելի քան 6 կգ թմրամիջոց են հայտնաբերել, որը երկիր են փորձել ներմուծել Բուլղարիայի քաղաքացիները։ Գործը փոխանցվել է Ներքին գործերի նախարարությանը»,- հայտարարել է Խադուրին։