Վերջին տվյալներով կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարները մերժել են Կառավարության ներկայացուցչի առաջարկը: ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը առաջարկում էր կազմել 10 հոգանոց կազմ և բարձրանալ վարչապետ Հովիկ Աբրհամյանի մոտ: Սակայն առաջարկը միաձայն մերժվեց: 

***

Այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել են «շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող քաղաքացիները: Բողոքողների պահանջը վարչապետի հետ հանդիպումն է: Հավաքված քաղաքացիները առևտրականներ են, որոնք դժգոհում են՝ ասելով, որ վարչապետը չի պատասխանում իրենց նամակներին: 

Նշված օրենքը ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ից: Առևրականների բողոքը կայանում է հարկային մարմնի հետ աշխատելու գործընացի արհեստականորեն բարդացման մեջ: Ըստ նոր օրենքի՝ տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հարկային մարմնին:

Նշենք նաև, որ առևտրականները արդեն իսկ բազմակի անգամներ բողոքել են այս օրենքի դեմ, իսկ վարչապետը հայտարարել է, որ սույն օրենքը ուղղված է ոչ թե մանր և միջին բիզնեսի դեմ, այլ խոշորների: