Հունվարի սկզբից ուշիուշով ուսումնասիրում էի Ադրբեջանի լրատվական դաշտը ու ուզում էի հասկանալ, թե հիմա ինչ ռազմավարություն են որդեգրել մտավոր այս ճիվաղները՝ սահմանին ստեղծված գերլարված վիճակը լուսաբանելու հարցում։

Ու պատկերացրեք, հենց իրենց դաշտում տեղի ունեցած փոփոխություններն են հանդիսանում լակմուսային թուղթ՝ այն խառնաշփոթ իրավիճակի, որում էս խելոքները հայտնվեցին իրենց իսկ բթամտության ու արկածախնդրության պատճառով։

Եթե հունվարի առաջին կեսին իրենց լրատվական դաշտում քար լռություն էր սահմանի վրա տեղի ունեցող բախումմների մասին, ապա հիմա արդեն ցայտնոտի մեջ են, բայց քանի որ պարծենալու բան չունեն, հասել են մառազմի վերջին ստադիայի ու այնպիսի հեքիաթներ են գրում, որ մարդու ծիծաղ է գալիս... մենակ ժայռից իրեն նետած մեր զինվորի, ինչպես նաև ադրբեջանցիների կողմն անցնել ցանկացած զինվորին սպանելու ու դիակը հենց մեր պոստում թաղելու մասին հեքիաթները Օսկարի ենն արժանի, կամ էլ գժի թղթի...

Մինչդեռ իրավիճակը հստակ պատկերացնելու համար ուղղակի պետք է հետ գնանք մի քանի շաբաթով ու հիշենց Սեյրան Օհանյանի տված դիրեկտիվը զորքերին, որով հստակ ասվում էր, որ վաշտի ու գումարտակի հրամանատարի մակարդակով, թույլատրվում է ինքնուրույն որոշումներ կայացնել տեղում՝ առանց զեկուցելու և կիրառել վաշտին ու գումարտակին ամրակցված ցակացած սպառազինություն։

Սա ոչ նմիայն մեծ ոգևորությամբ ընդունվեց մեր բանակում, ինչում կարող եք համոզվել՝ խոսելով մարտական հերթապահություն իրականացնող ցանկացած սպայի ու զինվորի հետ, այլև բերեց նրան, որ մեր դիրքապահների գործողությունների օպերատիվությունն ու արդյունավետությունն անգամներով աճեց, քանի որ էլ ստիպված չէին ամեն անգամ երկար-բարակ մտածել, արժի՞ զեկուցել կասկածելի ձայների ու շարժերի մասին թե ոչ, նոր միայն կրակ բացեն։

Հիմա սենց ա. ձեն լսեցի՞ր՝ հրաման տուր, որ կրակեն բոլոր փողերից։ Կասկածում ես, որ դիմացի բլրակի հետևում դիվերսիոն խում է թաքնվել ու սպասում է մառախուղի, կամ մութն ընկնելուն՝ ականանետներով մշկի էդ մակերեսը։ Գիտես, որ թուրքի բլինդաժից դիպուկահար է աշխատում՝ հաստոցավոր ականանետով օդերով հանի էդ բլինդաժը։ Եթե կասկածներդ արդարացված չէին՝ ոչինչ, ոչ ոք քեզ տրիբունալ չի տանելու դրա համար, իսկ եթե տեղին էին կասկածներդ՝ մի բան էլ շնորհակալություն կասեն ու կպարգևատրեն։

Էս ա, ժողովուրդ ջան։ Հիմա որ էլ պոստ պահող ամեն սպա պարտավոր չի մինչև նախարարի մակարդակ հասնենլու՝ անհրաջեշտ գործողություններ իրականացնելու համար, խնդիր առաջանալու դեպքում՝ գործողությունները գրեթե ակնթարթային են լինում ու ողջ գծի երկայնքով մեր զինվորականները ոգևորությամբ ըմբոշխնում են այս նոր դոկտրինը։

Բացի նրանից, որ սա շատ ոգևորում է ու դրական է ազդում զինծառայողների բարոյհոգեբանական վիաճկի վրա, բացի նրանից, որ զինվորները ռեալ մարտական փորձ ավելի շատ են ձեռք բերում, սա հանգեցնում է նաև հակառակորդի շարքերում խայտառակ կորուստների։ Գիտե՞ք, որ հունվարի երկուսից առ այսօր, մերոնք ավելի քան 40 ասկյար են ոչնչացրել (25+` Արցախում, 15+՝ Տավուշում), մի քանի ռազմական մեքենա ու այդ սպանված ադրբեջանցիների զգալի մասը եղել են հատուկ նշանակության զորքերի մարտիկներ։

Այ հենց դրա համար էլ ցայտնոտի մեջ են Ադրբեջանում, որովհետև նրանք չէին սպասում նման արձագանք՝ մեկ, չգիտեն որտեղ ու ինչպես թաքցնեն իրենց զոհերը՝ երկուս։

Կեցցեն մեր զինվորները, կեցցեն մեր հրամանատարները։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան Ֆեյսբուք