Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Կորդոբայի» դեմ խաղում  ոչ մարզական արարքով աչքի ընկնելու համար:

Պորտուգալացի ֆուտբոլիստը հանդիպման 83-րդ րոպեին կոպիտ է խաղացել մրցակցի պաշտպան Էդիմարի հետ, այնուհետեւ հարվածել է Խոսե Կրեսպոյի դեմքին եւ կարմիր քարտի է արժանացել:

«Ներողություն եմ խնդրում բոլորից: Հատկապես Էդիմարից՝ իմ անմտածված արարքի համար այս խաղում», - գրել է Ռոնալդուն իր թվիթերի իր էջում: