Ադրբեջանի զինված ուժերը սահմանում կրում են զոհեր։ Ինչպես հաղորդում են YerevanNews.am-ի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, ՀՀ Տավուշի մարզում հունվարի 24-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից և պատժիչ գործողություններից հետո` ժամը 17.00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրկին ակտիվություն է ցուցաբերել և գնդակոծել հայկական դիրքերը:

Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով հայ դիրքապահները ստիպված են եղել պատասխան կրակ բացել, ինչի արդյունքում ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈւ ևս երկու զինծառայող:

Հիշեցնենք, որ Ս.թ. հունվարի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր: