Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում հունվարի 23-ին հրթիռակոծվել է Թիլել հայտնի փողոցը, որտեղ գտնվում է Հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանն ու աթոռանիստ եկեղեցին:

Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, գրանցվել են զոհեր ու վիրավորներ:

 Զինյալ ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռն ընկել է Կաթողիկե առաջնորդարանի ու եկեղեցու մոտ, ինչի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, գրանցվել են վիրավորներ, վնասվել են շրջանում գտնվող շենքերը՝ բնակարաններ, խանութներ ու ավտոմեքենաներ: