«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 26-ից 30-ը նախատեսված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին չեն մասնակցի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ նրանք հրաժարվել են ԵԽԽՎ նիստին մասնակցելուց՝ առողջության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Այս անգամ ԵԽԽՎ պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով պատվիրակության ղեկավարն է, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում