«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկն անցած տարեվերջին կայացրեց աննախադեպ մի որոշում, որը Հայաստանում գործող բանկերին պարտավորեցնելու է վեց անգամ մեծացնել իրենց ընդհանուր կապիտալը եւ այն հինգ միլիարդ դրամից հասցնել 30 մլրդ դրամի կամ 60 մլն դոլարի։ ԿԲ-ի այս որոշումը լիարժեք կգործի 2017 թվականից։ Եվ մասնագետները կանխատեսում են, որ ԿԲ-ի այս որոշման արդյունքում 2017 թվականից հետո մի շարք բանկեր կփակվեն։

Իսկ Հայաստանում քանի՞ բանկ կա, որ ունի 30 մլրդ դրամի կամ մոտ 60 մլն դոլարի ընդհանուր կապիտալ։

Հայաստանն այսօր ունի 21 բանկ, որոնցից 30 մլրդ եւ ավելի կապիտալ ունեն հինգը։ 2014թ. սեպտեմբերի 31-ի տվյալներով՝ «Ամերիաբանկն» ունի մոտ 41 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ, «ՎՏԲ Արմենիա բանկը»՝ 45,6 մլրդ դրամ, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը»՝ մոտ 53,4 մլրդ դրամ, «Արդշինինվեստբանկը»՝ մոտ 47 մլրդ դրամ եւ HSBC բանկը՝ 46,8 մլրդ դրամ։
Հայաստանի երկու բանկեր ունեն մլրդ դրամից ոչ շատ պակաս կապիտալ՝ «Հայբիզնեսբանկն» ունի մոտ 27,7 մլրդ դրամ եւ «Ինեկոբանկը»՝ մոտ 25,2 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ։ Եվ գուցե այս բանկերի համար դժվար չի լինի մինչեւ 2017թ. իրենց միջոցները համալրել ու հասցնել պահանջվող 30 մլրդ դրամի։ Մինչդեռ մյուս 17 բանկերը հաստատապես կապիտալի համալրման խնդիրներ կունենան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում