«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ մեզ հաջողվեց ճշտել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած, սակայն հասկանալի պատճառներով այդպես էլ հունվարի 20-ի ԲՀԿ համաժողովին չմասնակցած չինական մեծ պատվիրակությունը հանդիպել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Ծառուկյանը մինչ այդ որոշած է եղել, ինչպես կասեր ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը, «գրանդիոզ» գործերով սկսել 2015-ը:

Այդ փաթեթում էր նաև «Մուլտի հոթելը», որը պետք է Ծառուկյանը բացեր հունվարի 20-ին, բայց ստիպված եղավ արագացնել բացումը: Հունվարի 20-ի համաժողովին զուգընթաց, պետք է Չինաստանից այստեղ եկած ներդրողները մաստեր-կլասներ ցուցադրեին՝ ներդրումների մասին խոստումներ տալով, որի թագն ու պսակը պետք է լիներ չինական կողմի հայտարարությունը, որ Ծառուկյանի հաջորդ համաժողովը ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային հնչեղության է լինելու, քանզի Ծառուկյանը՝ չինական կողմի հետ համատեղ, փորձում է «մետաքսի ճանապարհի» երկրներին, որոնք 21-ն են, սպասվելիք համաժողովին բերել Հայաստան: Որպես վերջին ակորդ՝ իր ամենակարողության: Սակայն, ինչպես հյուրանոցի բացումը չեղավ այնպես, ինչպես նախատեսել էր Ծառուկյանը, այնպես էլ համաժողովը չկայացավ՝ տապալելով Ծառուկյանի «գրանդիոզ» պլանները:

«Թուղթ ու գիրն են արել հաստատ Նիկոլայիչի վրա»,- եզրակացրեց ԲՀԿ մեր աղբյուրը՝ տեղեկացնելով, որ ՏԿ նախարար Գ. Բեգլարյանի՝ Մետաքսի Գագոյի հետ հենց «մետաքսի ճանապարհին» նվիրված համաժողովի մասին է խոսվել»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: