Մեր օրերում համակարգիչը մեծ դեր է խաղում բոլորիս կյանքում: Դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց համակարգչի, համացանցի և դրանց կից տարբեր ծառայությունների: Այս երկու անհրաժեշտությունները մուտք են գործել նաև գործարար միջավայր՝ դառնալով գովազդային ոլորտում անհրաժեշտ գործիքներից ամենակարևորն ու պահանջվածը:

Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեզ մի քանի օգտակար խորհուրդ, որոնք կոգնեն առավել լավ տիրապետել «Photoshop» ծրագրին:

  • «Move Tool» գործիքով աշխատելիս «Alt+Shift և մկնիկի աջ սեղմումով» կարող եք առանձնացնել նկարի տարբեր շերտերը:  
  • «Pen Tool»-ի միջոցով ստեղծելով «ուղի» կարելի է այն թաքցնել և ցուցադրել՝ օգտագործելով Ctrl+Shift+H կոմբինացիան:
  • «Ctrl+Tab»-ի միջոցով կարող եք անցնել մեկ պատուհանից մյուսին:
  • F12-ը նկարը կվերադարձնի իր սկզբնական տեսքին:
  • Սեղմելով Alt կոճակը և «պատմության» ցանկի մեջ մկնիկով հարվածը ավտոմատ կկրկնի այդ քայլը:
  • Եթե նկարի չափը փոփոխելուց սեղմած փահեք «Shift+Alt» կոճակները, ապա այն կփոփոխվի համամասնորեն: 
  • Rules ցուցանակը ցուցադրելու համար սեղմած պահեք Ctrl+R կոճակները:
  • Ctr+E-ի միջոցով կարող ենք միավորել ընթացիկ շերտը հաջորդի հետ:
  • Եթե ցանկանում եք հեռացնել լուսանկարի վրա առանձնացրած մասը, օգտագործեք Ctrl+D կոմբինացիան, իսկ այն հետ բերելու համար սեղմեք Ctrl+Shift+D:
  • Zoom Tool-ի վրա մկնիկի երկու հարվածը կդարձնի լուսանկարի չափը 100%, իսկ Hand Tool-ի միջոցով պատկերը կմեծանա էկրանի ամբողջ չափով: